2011թ. սեպտեմբերի 26-ին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնÁ (ՄԶՄԿ),  իր նոր ծրագրի շրջանակներում կազմակերպեց հանդիպումշահագñգիռ կազմակերպությունների համագործակցության նպատակով:

Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացÙ³Ýեռամյա ծրագիրը հովանավորում է Եվրամիությունը (ԵՄ): Ծրագիրն իրականացնում է ՄԶՄԿ-ն՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ: Ծրագրի հեռահար նպատակն է կանխել հայաստանցիների անկանոն միգրացիան՝ միգրացիայի կարգավորման գործընթացին, մասնավորապես` աշխատանքային միգրացիայի կանոնակարգմանը նպաստելու միջոցով:Հանդիպմանը հրավիրված էին աշխատանքի տեղավորման հայաստանյան մասնավոր գործակալությունները, ինչպես նաև  ՀՀ Միգրացիոն պետական ծառայության պետ` Գագիկ Եգանյանը:

Ծրագրի շրջանակներում մասնավոր զբաղվածության ընկերություններին աջակցություն կառաջարկվի՝ աշխատուժի եվրոպական շուկաներում ակտիվորեն աշխատելու համար անհրաժեշտ նոր կապեր, հմտություններ և աշխատանքային գործիքներ ձևավորելու հարցում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձևավորել Զբաղվածության գործակալությունների տեղեկատվական աջակցության համակարգ (ULISSES): Այն խորհրդատվական և օժանդակող հարթակ կծառայի այն գործակալությունների համար, որոնք ցանկանում են որակյալ ծառայություններ մատուցել ԵՄ-ում հստակ ժամկետով աշխատանք փնտրող անձանց: ULISSES-ը ապահովելու է ԵՄ աշխատանքային օրենսդրության, գործատուների և նրանց միավորող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: Համակարգը հայաստանյան գործակալություններին առաջարկելու է աջակցություն՝ ներդնելու եվրոպական չափանիշներին և լավագույն փորձին համահունչ զբաղվածության ծառայություններ Հայաստանում:

Երկու օր անց Տանժեռ ռեքրութինգային ընկերություն այցելեցին և հանդիպեցին տնօրեն` Նանա Հերունու հետ, ծրագիրը իրականացնող մասնագետները`  Աննա Շահնազարյանը և Միքայել Օհլին: ՀանդÇպման ընթացքում Նանա Հերունին հանգամանալից  ներկայացրեց Հայկական աշխատաշուկայի իրավիճակը, նրա խնդիրները և աշխատաշուկայի բարելավման ուղիների իր տեսլականը: Քննարկվեցին Ծրագրի և աշխատանքի տեղավորմանմասնավոր գործակալությունների միջև համագործակցության հնարավորությունները: