Ս/թ հոկտեմբերի  16- 22-ը  կկայանա “ Մեծահասակների կրթության շաբաթ Հայաստանում – 2011 "  խորագրով   միջոցառումներիշարք     ԵրևանումԻջևանում, Գյումրիում:  

     Կազմակերպիչներն են “Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում” (www.mku.am)  հասարակական կազմակերպությունը և dvv internationalկազմակերպության մասնաճյուղը Հայաստանում: “Շաբաթվահամակազմակերպիչներների թվում են ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, British  Council և մի շարք այլ կազմակերպություններՄիջոցառումների հիմնական նպատակն է հասարակության լայն շերտերին իրազեկել  ու տարածել ցկյանս կրթությանայդ թվում մեծահասակներիկրթության առկա վիճակիհիմնախնդիրների ու զարգացման միտումների մասին:

 

Շաբաթվա միջոցառումներին անմիջականորեն կարող են մասնակցել բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր իրականացնում են`

 

•          վերապատրաստման դասընթացներ,

•          վերաորակավորման դասընթացներ,

•          որակավորման բարձրացման  դասընթացներ,

•          նախապատրաստական դասընթացներ,

•          մասնագիտական ուսուցում,

•          վարպետային ուսուցում,

•          արհեստների ուսուցում ,

•          ոչ ֆորմալ կրթության այլ  դասընթացներ կամ ուսուցում:

Շաբաթը կմեկնարկի հոկտեմբերի 16-ին “Մեծահասակների կրթություն և ցկյանս ուսումնառություն” ցուցահանդեսով  BALL ROOM ( BEST WESTERN CONGRESS HOTEL) սրահում , որի մասնակիցները կարող են անվճար տրամադրված տարածքում ցուցադրել իրենց կամ իրենցկազմակերպությունների գործունեության մասին տեղեկատվությունն  ու համապատասխան նյութերըիրականացնել ցուցադրական վարպետաց դասեր: “Տանծեռ” ռեքրութինգային ընկերությունըորպես “Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում” հասարակական կազմակերպություն համահիմնադիրնույնպես մասնակցելու է ցուցահանդեսին և անցկացնելու է անվճար գրանցման ակցիաբոլոր այն անձանց համարովքեր աշխատանքեն որոնում:

Ցուցահանդեսին զուգահեռ PICASSO (BEST WESTERN CONGRESS HOTEL)  սրահում տեղի կունենան մի շարք ելույթներ և քննարկումներինչպես նաևՄեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում” (ՄԿևՈՒՈԿԸհասարակական կազմակերպության գործունեության մասինպատմող  ֆիլմի դիտում:

Մեկօրյա ցուցահանդեսի ավարտին բոլոր մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրերիսկ լավագույն  ճանաչվածները կստանան հատուկմրցանակներ հետևյալ երեք անվանակարգերում`

1.         իր գործունեությունը  լավագույնս ներկայացնող անհատը կամ կազմակերպությունը,

2.         լավագույն վարպետաց դասը,

3.         լավագույն ցուցադրությունը:

Ցուցահանդեսին մասնակցելու համար թեկնածուները պետք է ներկայացնեն հայտ

info@mku.am; arcu01@yahoo.com  էլեկտրոնային հասցեներով`   ուղարկելով հակիրճ ու ամփոփ տեղեկատվություն իրենց կամ իրենց կազմակերպության մասին:

Ցուցահանդեսի մասնակցները կընտրվեն թեկնածուների կողմից ուղարկված հայտերի հիման վրամիջոցառման  կազմակերպիչների` “Մեծահասակներիկրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում”  հասարակական կազմակերպության հանձնաժողովի երաշխավորությամբ:

Ընտրված մասնակիցների ցուցակը պաշտոնապես կհրապարակվի  “Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում” հասարակական կազմակերպության կայքէջում` URL: www.mku.am