Հոկտեմբերի վերջին Հայաստանի գործատուների  միության խորհրդի անդամները, այդ թվում նաև "Տանժեռ" ռեքրութինգային ընկերության տնօրենը, ով միաժամանակ  հանդիսանում է Հայաստանի գործատուների Հանրապետական միության զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության նախագահ, այցելեցին Գործատուների միության նոր անդամ` "Մանչո գրուպ" կազմակերպություն:   Այցի ընթացքում Խորհրդի անդամները տեսան այս կազմակերպության  արդյունաբերական գործունեության ողջ տեսականին` քաղցրավենիք, կոնֆետներ, բլիթներ  և տարբեր գինիներ: