2011թ.-ի նոյեմբերի 11-ին Հայաստանի գործատուների Հանրապետական միության հերթական խորհրդի նիստի ավարտից հետո, խորհրդի որոշ անդամներ հանդիպում ունեցան "ԱրմՍվիսԲանկ"- ի ղեկավարության հետ:
Կայացավ բանկի գործունեության արդյունքների և նվաճումների ներկայացում, ինչպես նաև ներկայացվեց բանկի ծառայությունների ցանկը, քննարկվեց բանկային գործիքների ներդրումը բիզնեսի զարգացման և աշխատատեղերի ստեղծման գործում, դիտակվեցին "ԱրմՍվիսԲանկ"- ի և Հայաստանի գործատուների միության համագործակցման հեռանկարները:  Հանդիպմանը մասնակցեց "Տանժեռ" ռեքրութինգային ընկերության տնօրեն, Հայաստանի գործատուների Հանրապետական միության զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության նախագահ` Նանա Հերունին: