Սույն թվականի ապրիլի 11-ին  կայացավ հանդիպում Հայաստանի գործատուների հանրապետական միության Զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության և Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության անդամների հետ:

Քննարկման հիմնական հարցերն էին` ՀԳՀՄ Զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության (ԶՄԳ ԳՃՄ) կարողությունների  ուժգնացում; ԶՄԳ ԳՃՄ  վեբ կայքի  բարելավում; Քննարկում և հաստատում ԶՄԳ ԳՃՄ-ը անդամագրվող կազմակերպություններին ներկայացվող չափորոշիչները;  Անդամավճարներ, գանձման կարգը և այլ հարցեր: