Հանդիպում Եվրասիա միջազգային համալսարանում
Ս. թ. ապրիլի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանում Կարիերայի օրերի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ` “Բուհիառաջարկ,աշխատաշուկայիպահանջարկ” խորագրով: Միջոցառմանը հրավիրված էին Հայաստանի գործատուների Հանրապետական միության ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը` գործատուի այսօրվա պահանջները դիմողներին, աշխատանքի տեղավորման գործակալությունների ուժեղ և թույլ կողմերը, գործազրկություն և նրա պատճառները, դրան հանգեցնող հանգամանքները, աշխատանքի խորհրդատվություն և աշխատաշուկայի վերլուծություն, այժմյան վիճակագրությունը, մասնագետների և անհրաժեշտ կրթության պակասը:
Հանդիպմանը մասնակցեց Տանժեռ ռեքրութինգային ընկերության փոխտնօրեն` Մարինա Ցիմբալովան: