2012 թ. հուլիսի 23-ին և 24-ին տեղի ունեցավ USAID ծրագրի  շրջանակներում կազմակերպված ուսումնական դասընթաց նվիրված Զբաղվածության մասնավոր գործակալությունների կարողությունների զարգացմանը: Դասընթացը վարում էր Զբաղվածության ծառայությունների և աշխատուժի զարգացման գծով միջազգային փորձագետ ու խորհրդատու Ֆիլիպ Հերսթը: Պարոն Հերսթը ներկայացրեց Հայաստանում գործող զբաղվածության մասնավոր գործակալությունների զարգացման ու կատարելագործման հիմունքները, նրանց դերը բիզնես մրցունակության բարելավման գործում: Այս դասընթացի նպատակն էր` բարձրացնել Հայաստանի մասնավոր զբաղվածության գործակալությունների գործունեության մակարդակը միջազգային ստանդարտներին համապատասխան, նպաստել նրանց հեղինակության բարձրացմանը: Ինչպես նաև իրազեկել ԱՄԿ Աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների վերաբերյալ 1997թ. թիվ 181 Կոնվենցիայի  հիմնակետերի մասին, ներկայացնել CIETT Զբաղվածության մասնավոր գործակալությունների միջազգային կոնֆեդերացիայի նպատակները ու նրանց դերը համաշխարհային հարթությունում զբաղվածության մասնավոր գործակալությունների շահերը ներկայացնելիս:

Սույն դասընթացին մասնակցեցին մեր ընկերության աշխատակիցները: