ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ - ԱԿՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
2012 թ. օգոստոսի 9-ին "Ճանաչել զիմաստություն" ծրագրի շրջանակներում "Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում" հասարակական կազմակերպությունը, որի համահիմնադիրներից է "Տանժեռ" ընկերությունը, "ԱՐՄԵՆ" հայագիտական միջազգային հիմնադրամի հետ համատեղ կազմակերպեցին հերթական մշակութային միջոցառում` ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ - ԱԿՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ թեմայով: Բանախոս - ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆ:
Հանդիպման ընթացքում շոշափվեց մեր կարծիքով շատ արդիական թեմա` ազգային ծրագրի անհրաժեշտությունը, որը կոչված կլինի մոռացության չտալ մեր պատմական արժեքները և ուրվագծել մեր ժողովրդի խնդիրները և նպատակները, աշխարհի որ կետում ել որ նա գտնվի: