2012 թ. սեպտեմբերի 10-ին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը  Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ և Եվրոպական հանձնաժողովի օժանդակությամբ "Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում" ծրագրի շրջանակներում կազմակերպեց  առ ցանց նիստ` "Աշխատուժի ցիրկուլյար միգրացիա. Հայաստան-Լեհաստան" խորագրով:

Նիստին քննարկվեցին մի շարք խնդիրներ կապված միգրացիայի ոլորտում վարվող  քաղաքականության հետ, ինչպես նաև տեղի ունեցավ երկու երկրների ներկայացուցիչների մտքերի և փորձի փոխանակում:

Նիստին հրավիրված էին Հայաստանի և Լեհաստանի զբաղվածության պետական ծառայությունների, երկու երկրների Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքային միգրացիայի բաժնի, ինչպես նաև Հայաստանի և Լեհաստանի աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների ներկայացուցիչներ:  Նիստին մասնակցում էր նաև "Տանժեռ" ռեքրութինգային ընկերության աշխատակիցը: