Բարեկամներ,

Տանժեռ ռեքրութինգային ընկերությունը իրականացնում է ծրագիր բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ, որի նպատակն է մեր ընկերության կողմից աջակցել  մասնագիտական կրթություն ստացած, սակայն աշխատանքային փորձ չունեցող շրջանավարտներին այդ փորձը ձեռք բերելու գործընթացին: Այս ծրագրի շրջանակներում շրջանավարտները կստանան Տանժեռ ընկերությունում անվճար գրանցվելու հնարավորություն:

 

Մենք արդեն համագործակցում ենք Մեհրաբյանի անվան Երևանի բժշկական ինստիտուտի, Մեհրաբյանի անվան Երևանի բժշկական ինստիտուտի բազային քոլեջի, Երևանի թեթև արդյունաբերական պետական քոլեջի, Մովսես Խորենացու Համալսարանի և Երևանի Գլաձոր համալսարանի հետ: Բոլոր ցանկացողները կարող են դիմել վերը նշված ուսումնական հաստատությունների կարիերայի կենտրոններին՝ որտեղից կուղորդվեն Տանժեռ ռեքրութինգային ընկերություն:

Համագործակցության քննարկման փուլում են գտնվում Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Երևանի հայ-ամերիկյան "Էրեբունի" պետական բժշկական քոլեջը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամը,  "Էլէնար" Ռուս-հայկական դիստանցիոն տեխնոլոգիաների կենտրոն. Ժամանակակից հումանիտար ակադեմիայի (Մոսկվա) մուտքային կենտրոնը Հայաստանում: