2013 թ. փետրվարի 15-ին Տանժեռ ռեքրութինգային ընկերության աշխատակից Լիլիթ Թումասյանը  ստացավ  հավաստագիր “Ծառայությունների որակի կառավարումը, որպես բիզնեսի խթանման և գլոբալ մրցունակության երաշխիք. Հայաստանում աշխատանքի տեղավորման և զբաղվածության մասնավոր գործակալությունների և համանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների հզորացում” երկամսյա վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին: Դասընթացը  կազմակերպել էր  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը  Եվրամիության կողմից ֆինանսավորվող “Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում” ծրագրի շրջանակներում: 

Լիլիթ Թումասյանին շնորհվել եր նաև վաճառքի մասնագետի որակավորման վկայական “Արլիան” խորհրդատվական և թրեյնինգ ընկերության կողմից՝ “Հաճախորդների էֆեկտիվ սպասարկման տեխնիկա և հմտություն” դասընթացը հաջողակ անցնելու կապակցությամբ: