Տանժեռ ռեքրութինգային ընկերությունը բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ իրականացվող ծրագրի շրջանակներում կնքեց համագործակցության պայմանագիր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի "Շրջանավարտների միավորում" ՀԿ-ն հետ: Սույն ծրագրի նպատակն է աշխատանքային փորձ չունեցող շրջանավարտներին մեր ընկերության օգնությամբ աջակցել աշխատանքի տեղավորմանը: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում շրջանավարտները կստանան Տանժեռ ընկերությունում անվճար գրանցվելու հնարավորություն:

Նշենք նաև, որ այս ծրագրի շրջանակներում կնքվել են համագործակցության համաձայնագրեր Մեհրաբյանի անվան Երևանի բժշկական ինստիտուտի և քոլեջի, Երևանի թեթև արդյունաբերական պետական քոլեջի, Մովսես Խորենացու Համալսարանի և Երևանի Գլաձոր համալսարանի հետ: Գործընթացը շարունակվում է: