Արտագաղթ և ներգաղթ՝ օրենսդրական փոփոխություններ: Պետական և մասնավոր զբաղվածության ծառայություններ
2013 թ. մարտի 27-ին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում կայացավ կլոր սեղան-քննարկում: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ համատեղ և Եվրոպական հանձնաժողովի օժանդակությամբ "Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում" ծրագրի շրջանակներում նախկինում ստորագրել էր համագործակցության հուշագիր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ՀՀ ԱՍՀՆ) և Աշխատանքի Միջազգային Կազմակերպության միջև, որի շրջանակներում ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը նախապատրաստեց և ներկայացրեց զեկույցներ, վերլուծությունների և հաշվետվությունների նախագծեր, որտեղ ներառված էին նաև միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության իրավական, գործառնական և ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ կոնկրետ առաջարկներ, այդ թվում նաև համապատասխան իրավական ակտերի նախագծեր:
Վերը նշված առաջարկների ձևավորված լուծումների մի մասն արդեն իսկ ներառվել է ՀՀ ԱՍՀՆ-ն կողմից մշակված և ՀՀ կառավարությանը ներկայացված "Զբաղվածության մասին" ՀՀ օրենքի հայեցակարգի նախագծում:
Միջոցառման նպատակն էր ներկայացնել և մասնագիտական քննարկման բարձրացնել հետևյալ հիմնական հարցերը.
•Աշխատանքային խմբի առաջարկների լուծումները "Զբաղվածության մասին" ՀՀ օրենքի հայեցակարգում ներառելու մասին,
•Զեկույցներում առաջարկված համապատասխան իրավական ակտերի նախագծերի դրույթները` ՀՀ ԱՍՀՆ-ան կողմից հետագայում մշակման ենթակա քաղաքականության բարեփոխումների փաստաթղթերում ներառելու հնարավորությունների և հետագա ընթացքի վերաբերյալ:
Կլոր սեղանին հրավիրված էին շահագրգիռ պետական, ոչ պետական, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցեց նաև "Տանժեռ" ռեքրութինգային ընկերության տնօրեն, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության Մասնավոր Զբաղվածության ընկերությունների Ճյուղային Միության նախագահ՝ Նանա Հերունին:
Զեկույցներում մասնավորապես լուսաբանված և ըստ մեզ կարևոր նշանակություն ունեցող հարցերին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Նանա Հերունու՝ Արմինֆո թղթակցին տված հարցազրույցից՝ http://arminfo.info/index.cfm?objectid=EFF0BD20-4135-11E2-ACF3F6327207157C