ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ՝ Աշխատանքի Միջազգային Կազմակերպության սեմինար
2013թ. մարտի 28 և 29 Հայաստանի գործատուների հանրապետական միությունում (ՀԳՀՄ) կայացավ "ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ" 2-օրյա սեմինար, որը վարեց Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ) Մոսկվայի գրասենյակի ներկայացուցիչ Ելենա Կոչմուրը:
Սեմինարի օրակարգային հարցերն էին՝
-ՀԳՀՄ ներկաիրավիճակը և մարտահրավերները
-Ռազմավարական պլանավորում և կազմակերպչական փոփոխություններ, կարևորություն, հիմնական բաղադրիչները և գործընթացները:
-Ստրատեգիական մոտեցում ծառայությունները զարգացնելու ուղղությամբ
-Խմբային աշխատանք՝ Ինչ ակնկալիքներ ունի ՀԳՀՄ-ն ռազմավարական պլանավորման գործընթացից, ինչպիսի հարցեր պետք է արծածվեն, կան արդյոք խոչընդոտներ, որոնք ենթակաեն առաջնային քննարկման:
-Խմբային աշխատանք՝ Ներքին և արտաքին SWOT վերլուծություն, մրցակիցների վերլուծություն:
-Ռազմավարական ծառայությունների քաղաքականության մշակում
Սեմինարին մասնակցում էին ՀԳՀՄ-ի աշխատակիցները, ինչպես նաև "Տանժեռ" ռեքրութինգային ընկերության տնօրեն, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության Մասնավոր Զբաղվածության ընկերությունների Ճյուղային Միության նախագահ՝ Նանա Հերունին: