Հայաստանի Գործատուների Միությունը կազմակերպել էր “Հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը աշխատավայրում” թեմայով կոնֆերանս, որը տեղի ունեցավ 2013թ հոկտեմբերի 31-ին “Էլիտ Պլազա” բիզնես կենտրոնում: Կոնֆերանսին մասնակցում էին Հայաստանի Հանրապետական Գործատուների Միության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Արհմիությունների կոնֆեդերացիայի, աշխատանքի միջազգային կազմակերպության գործատուների դեպարտամենտի, “Պետական զբաղվածության ծառայություն” գործակալության և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին և առաջ քաշվեցին այնպիսի հարցեր ինչպիսիք են հաշմանդամների զբաղվածության առկա խնդիրները, աշխատաշուկայում նրանց ինտեգրման համար իրականացված և վարվող պետական քաղաքականությունը և ծրագրերը և շատ այլ հարցեր: Ներկայացվեցին հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների և խոչընդոտների բացահայտման ուղղությանբ կատարված հետազոտության արդյունքները: 

 

“Տանժեռ” ռեքրութինգային ընկերության տնօրեն,  Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության Մասնավոր Զբաղվածության ընկերությունների ճյուղային միության նախագահ Նանա Հերունին նույնպես մասնակիցների թվում էր: