2013թ.-ի դեկտեմբերի 10-ին Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ կլոր սեղան՝ “Միգրանտներին և իրենց ընտանիքներին աջակցությունը միջհամայնքային համագործակցության օրակարգում” թեմայով, որը կազմակերպել էր Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը “Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում” ծրագրի շրջանակներում:

Նույն օրը Հայաստան ժամանեց Իտալիայի Նարդո քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետի, քաղաքապետարանի ներկայացուցչի և Լեչե նահանգի մարզպետարանի ներկայացուցչի մասնակցությամբ, և հենց այցի շրջանակներում էլ տեղի ունեցավ կլոր սեղանը, որի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին ՀՀ միգրացիոն քաղաքականությունը, իրավիճակը և վերադարձողներին աջակցության ծրագրերը, ՀՀ Սփյուռքի նախարարության ծրագրերը և միջհամայնքային համագործակցության հնարավորությունները: 

 

Կլոր սեղան քննարկմանը մասնակցում էին պետական կառավարման մարմիններ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Աշտարակի և Գյումրու քաղաքապետարաններ և այլն, միջազգային կազմակերպություններ, հասարակական կառույցներ և զբաղվածության մասնավոր ընկերություններ: 

Կլոր սեղան քննարկմանը ներկա էր և “Տանժեռ” ռեքրութինգային ընկերության փոխտնօրեն Մարինա Ցիմբալովան: