2013թ-ի դեկտեմբերի 23-ին ՀԳՀՄ-ի գրասենյակում տեղի ունեցավ զբաղվածության մասնավոր գործակալությունների գործատուների ճյուղային միության հերթական համագումարը:  

Համագումարի նպատակն էր ճյուղային միության 3 տարիների կատարած աշխատանքի ներկայացումը, ամփոփումը և գնահատումը, ճյուղային միության նախագահի և խորհրդի անդամների ընտրությունը: Համագումարին մասնակցեցին 7 ընկերություններից 17 ներկայացուցիչ, որով էլ ապահովվեց քվորումը:

Համագումարի ընթացքում ճյուղային միության նախագահ Նանա Հերունին, ով միաժամանակ հանդիսանում է “Տանժեռ” ռեքրութինգային ընկերության տնօրեն, զեկուցեց ճյուղային միության 3 տարիների ընթացքում կատարած աշխատանքների մասին:  

 

Զեկույցից հետո հնչեցին հարցեր, կարծիքներ ու առաջարկներ ճյուղային միության և զբաղվածության մասնավոր գործակալությունների աշխատանքների վերաբերյալ: 

Համագումարի նախագահ Գագիկ Մակարյանը և մասնակից անդամները ճյուղային միության աշխատանքը գնահատեցին բավարար: Այնուհետև կայացավ   ճյուղային միության խորհրդի անդամների և նախագահի ընտրություն: 

Նանա Հերունին վերընտրվեց որպես ՀԳՀՄ զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության նախագահ: