eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 04.04.2020

 
Tanger
   Մեր նորությունները

01.02.2014

Այսօր մենք  դարձանք 13 տարեկան: Շնորհավորում ենք մեր կոլեկտիվին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր առնչվում են մեր հետ և ուրախանում են մեր հաջողություններով: Մեր ծառայություններից օգտվողներին ցանկանում ենք, որ Հայաստանը բարգավաճի, որպեսզի լավ կադրերը չլքեն մեզ և բոլորն ունենան իրենց սրտի ուզած աշխատանքը: 

Մեր տոնի կապակցությամբ փետրվարի 3-13-ը հայտարարում ենք արդեն ավանդական դարձած անվճար գրանցման օրեր բոլոր նրանց համար, ովքեր կցանկանային աշխատանք գտնել մեր ընկերության միջոցով: Մենք սպասում ենք Ձեզ, բարեկամներ:


08.01.2014

2013թ-ի դեկտեմբերի 23-ին ՀԳՀՄ-ի գրասենյակում տեղի ունեցավ զբաղվածության մասնավոր գործակալությունների գործատուների ճյուղային միության հերթական համագումարը:  

Համագումարի նպատակն էր ճյուղային միության 3 տարիների կատարած աշխատանքի ներկայացումը, ամփոփումը և գնահատումը, ճյուղային միության նախագահի և խորհրդի անդամների ընտրությունը: Համագումարին մասնակցեցին 7 ընկերություններից 17 ներկայացուցիչ, որով էլ ապահովվեց քվորումը: 

Համագումարի ընթացքում ճյուղային միության նախագահ Նանա Հերունին, ով միաժամանակ հանդիսանում է “Տանժեռ”  ռեքրութինգային ընկերության տնօրեն, զեկուցեց ճյուղային միության 3 տարիների ընթացքում կատարած աշխատանքների մասին:  


17.12.2013

2013թ-ի դեկտեմբերի 9-ին եռակողմ պայմանագրի շրջանակներում Գործատուների հանրապետական միությունում տեղի ունեցավ միության նախագահ Գագիկ Մակարյանի, գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության պետ Արտակ Մանգասարյանի հանդիպումը:  

Քննարկվում էր ներկայացված զբաղվածության կարգավորման ՀՀ 2014թ-ի պետական ծրագիրը և նրա առանձին բաղադրիչները: 


14.12.2013

2013թ-ի դեկտեմբերի 10-ին Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ կլոր սեղան “Միգրանտներին և նրանց ընտանիքներին աջակցությունը միջհամայնքային համագործակցության օրակարգում” թեմայով, որը կազմակերպել էր Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը “Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում” ծրագրի շրջանակներում: 

 Նույն օրը Հայաստան ժամանեց Իտալիայի Նարդո քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետի, քաղաքապետարանի ներկայացուցչի և Լեչե նահանգի մարզպետարանի ներկայացուցչի մասնակցությամբ, և հենց այցի շրջանակներում էլ տեղի ունեցավ կլոր սեղանը, որի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին ՀՀ միգրացիոն քաղաքականությունը, իրավիճակը և վերադարձողներին աջակցության ծրագրերը, ՀՀ Սփյուռքի նախարարության ծրագրերը և միջհամայնքային համագործակցության հնարավորությունները: 


10.12.2013

2013 թ.-ի դեկտեմբերի 5-ին “Մետրոպոլ” հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանում կանանց բիզնեսի զարգացմանը նվիրված երկրորդ ազգային համաժողովը, որը կազմակերպել էր Հայաստանի գործատուների Հանրապետական միությունը: 

Համաժողովի ընթացքում քննարկվեցին ՀՀ-ում կանանց ձեռնարկատիրության ոլորտում առկա խնդիրները, կանանց ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, աջակցող ծրագրերը, ՓՄՁ հիմնահարցերը, ինչպես նաև դիտարկվեցին առաջարկություններ հետագա գործողությունների


10.12.2013

2013 թ-ի դեկտեմբերի 3-ին Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ կլոր սեղան “Շրջանառու աշխատանքային միգրացիայի կարգավորման գործընթացում տեղական համայնքների, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի դերակատարումը. նոր հեռանկարներ” թեմայով, որը կազմակերպել էր Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ICHD):  

Կլոր սեղանի ընթացքում քննարկվում էին միգրանտների աջակցության խնդիրները միջհամայնքային համագործակցության օրակարգում. Իտալիայի Նարդո քաղաքի հետ համագործակցության հեռանկարները, միգրանտներին աջակցության գործում հասարակական կառույցների միջև գործնական համագործակցության հնարավորությունները և շրջանառու աշխատանքային միգրացիայի կազմակերպման գործում մասնավոր ձեռնարկությունների միջև համագործակցության փորձը:  


06.12.2013

Նոյեմբերի 17-28-ը փորձի և աշխատանքային պրակտիկայի փոխանակում մասնավոր աշխատանքի տեղավորման գործակալությունների միջև ծրագրի շրջանակներում, որը կազմակերպել էր Մարդկային Զարգացման Միջազգային Կենտրոնը (ՄԶՄԿ) մեր ընկերության փոխտնօրեն Մարինա Ցիմբալովան այցելեց Վարշավա և Կիև: Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը, որը բաղկացած էր մասնավոր գործակալությունների ղեկավարներից, այցելեց լեհական “EWL” ռեքրութինգային ընկերություն Վարշավայում և ընկերության մասնաճյուղ ՝ ՈՒկրաինայում: Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ ընկերության գործունեությանը, մեթոդներին և գործիքներին, որոնք նրանք կիրառում են իրենց աշխատանքային պրակտիկայում՝ սկսած գործատուից պատվերի ստացման պահից մինչև աշխատակցի գրանցում ընկերությունում:  


06.12.2013

2013թ-ի նոյեմբերի 23-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ ուսուցում “աշխատանք փնտրելու վերաբերյալ դասընթաց” թեմայով, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի կողմից թիրախային խումբ հանդիսացող սիրիահայերի համար:  

Դասընթացի ընթացքում խոսվեց այն մասին, թե ինչպես և ինչպիսի տեսքով  ներկայանալ գործատուին,ինչ խոսել գործատուի հետ հարցազրույցի ժամանակ, ինչպես ընդգծել սեփական անձի առավելությունները և այլն: Դասընթացի վերջում կազմակերպվեց դերային խաղ՝հարցազրույց աշխատանք փնտրողի և գործատուի միջև, որի ընթացքում սիրիահայերը ներկայացնում էին աշխատանք փնտրողներին, իսկ խոսնակները՝ գործատուներին:  


27.11.2013

2013 թ-ի նոյեմբերի 15-ին Հայաստանի գործատուների հանրապետական միությունում տեղի ունեցավ սեմինար “Սոցիալական գործընկերությունը (Կառավարություն-Գործատուների Միություն-Արհմիությունների Կոնֆեդերացիա) և ՀՀ զբաղվածության մասին օրենքը” թեմայով: 

Ներկայացվեցին սոցիալական գործընկերության սխեմաները, հիմունքները և ծրագրերը, նկարագրվեցին Գործատուների Միության աշխատանքը այս եռակողմ համաձայնագրի շրջանակներում, Միության դերը զբաղվածության մասին նոր օրենքի դրույթների մշակման գործում, որն այժմ քննարկման մեջ է Ազգային ժոզովում և, որը հավանաբար կընդունվի 2014թ հունվարից:  


20.11.2013

Նոյեմբերի 6-8 “Արդյունավետ ծառայություններ աշխատանքի իրավունքի, աշխատանքային հարաբերությունների և մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտում”թեմայով սեմինար կայացավ Սանկտ Պետերբուգում,որը կազմակերպել էր ՄԱԿ-ի կազմում ընդգրկված Աշխատանքի միջազգային կազմակերպությունը գործատուների կազմակերպության համար:  

 Սեմինարի նպատակն էր ամրապնդել գործատուների կազմակերպությունը, որպեսզի նրանք կարողանան ավելի արդյունավետ իրականացնել իրենց գործունեությունը բարձրացնելով հիմնական աշխատակիցների որակը և ներուժը աշխատանքի իրավունքի, աշխատանքային հարաբերությունների և մարդկային ռեսուրսների  ոլորտում տեղեկատվության և խորհրդատվության տրամադրման ծառայությունների զարգացման և կառավարման համար:  


Pages:
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր