eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 13.11.2019

 
Tanger
   Մեր նորությունները

02.04.2019

Մարտի 22-ին Տանժեռ ռեքրութինգային ընկերության տնօրեն Նանա Հերունին հրավիրված էր ՓՄՁ ԶԱԿ-ի գրասենյակում կայացած Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) կողմից կազմակերպված կանանց ձեռներեցության վերաբերյալ աշխատաժողովին:  

Տվյալ աշխատաժողովի կենտրոնական նպատակներից էր նպաստել երկրի առաջադիմությանը տանող թեմաների քննարկմանը. մասնավորապես՝ անդրադառաց եղավ կանանց ձեռներեցությանը և նշված ոլորտի առկա վիճակի գնահատման և հաշվետվության լավագույն տարբերակի մշակմանը: Ինչպես նաև կարևորություն տրվեց պրակտիկ փորձի և տեսակետների փոխանակման հարթակ ստեղծելուն: 


05.03.2019

«Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մեր հերթական հանդիպումը Մեհրաբյանի անվան բազային բժշկական քոլեջի շրջանավարտների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ներկա աշխատաշուկայի իրավիճակը, ինչպես նաև պարզաբանվեցին աշխատանք գտնելու հիմնական ուղիները: 

Անդրադարձ եղավ նաև անբարեխիղճ կադրային գործակալություններին, որոնք բացվում են կարճ ժամանակով, տալիս գրավիչ հայտարարություններ՝ գումար վաստակելու մտադրությամբ, և շուտով փակվում: Նման գործակալություններից խուսփելու համար ուսանողներին տրվեցին անհրածեշտ ցուցումներ:


16.01.2019

Տանժեռ ընկերությունը իր 18-ամյակի նախօրեին պատրաստել է հատուկ առաջարկ աշխատանք փնտրողների համար՝

Հունվարի 9-ից փետրվարի 9 բոլոր դիմորդների համար հայտարարված են անվճար գրանցման և խորհրդատվության տրամադրման օրեր:


15.01.2019

25.09.2018

Սեպտեմբերի 14-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ «Զբաղվածության պետական գործակալություն-աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններ. համագործակցություն, խնդիրներ» թեմայով։ Քննարկման մասնակցում էին նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, Զբաղվածության պետական գործակալության տնօրենի ժ/պ Արտակ Սիմոնյանն ու աշխատանքի տեղավորման ոչ պետական գործակալությունների ներկայացուցիչները։ ....

 


26.04.2018

2018 թ.-ի ապրիլի 11-ից 13-ը "LOGOS EXPO" ցուցահանդեսային համալիրում, ՀՀ. կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, տեղի ունեցավ "Կրթություն և Կարիերա  EXPO 2018" միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն էր նպաստել կրթություն-բիզնես կապի ամրապնդմանը: Ցուցահանդեսի մասնակիցներն էին` ուսումնական հաստատություններ, կրթական ծրագրեր իրականացնող միջազգային և տեղական կազմակերպություններ, զբաղվածության մասնավոր գործակալություններ: 

Ցուցահանդեսի մասնակիցների թվում էր նաև "Տանժեռ" ռեքրութինգային ընկերությունը: Բոլոր ցանկացողների համար  անցկացվեց մեր ընկերությունում անվճար գրանցման ակցիա:


05.02.2018

Մենք 17 տարեկան ենք: Նուրբ տարիք: Անցնելով դժվարությունների և կասկածների, ուրախությունների և հիասթափությունների, բարդ մարտահրավերների միջով մենք դառնում ենք ավելի փորձառու և ուժեղ: Շնորհավորում ենք մեր թիմին և նրանց, ովքեր հավատում են մեր ուժերին: Շնորհավո՜ր և նոր հաղթանակներ:

Մեր տոնի կապակցությամբ փետրվարի 1-ից 20-ը հայտարարում ենք  անվճար գրանցման օրեր բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մեզ վստահել իրենց համար աշխատանքի որոնումը:

 

09.06.2017

Մայիսի 23-ին Զբաղվածության պետական գործակալության գրասենյակում տեղի ունեցավ քննարկում <> թեմայով, որին բացի մեր ընկերությունից ներկա էին նաև շրջանների զբաղվածության կենտրոնի ներկայացուցիչներ, գործատուներ, ինչպես նաև ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ: Քննարկվում էր ինչպես միջին տեխնիկական, այնպես էլ բարձրագույն հաստատություններ ավարտած շրջանավարտ-մասնագետների ոչ բավարար պատրաստված լինելը: Նշվում էր, որ կրթական համակարգը չի հասցնում առաջ գնացող շուկայայի պահանջներին, որ հարկավոր է անել ամեն հնարավորինս ամեն ինչ, որպեսզի ուսումնական հաստատություններում դասավանդման ծրագիրը համապատասխանեն իրականության պահանջներին և արձագնքեն շուկայի ընթացիկ կարիքների փոփոխություններին:


13.03.2017

Մեր ընկերության տնօրեն՝ Նանա Հերունու հետ հարցազրույցը  ARMINFO- ին

http://www.finport.info/full_news.php?id=28709&lang=1


09.03.2016

Նախորդ տարիների պես այս տարի էլ “Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ” ծրագրի շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (ԵՊԼՀ) կայացավ արդեն ավանդական դարձած հանդիպում շրջանավարտների հետ:  

Նախորդ տարվա շրջանավարտների պես այս տարվա շրջանավարտները նույնպես մի փոքր անհանգստանում էին իրենց ապագա կարիերայի համար և շատ քիչ բան գիտեին աշխատաշուկայի, աշխատանքային օրեսդրության, գործատուների և աշխատողների իրավունքների մասին: Փոխարենը պատրաստ էին աշխատել նվազագույն աշխատավարձով և կատարել կամավորական աշխատանք: Նրանք աշխատաշուկային առնչվող բազմաթիվ հարցեր հնչեցրեցին, մասնավորապես արդյո՞ք ճիշտ է անցնել աշխատանքի այն գործատուների մոտ, ովքեր չեն վճարում փորձաշրջանի համար և կամ չեն ցանկանում գրանցել աշխատողին այդ ընթացքում: ......


Pages:
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր